ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Միքայել Մինասյան. Պետք է բաժանվենք երկու մասի՝ նրանք, ովքեր Նիկոլի հետ են և կրում են նրա քայլերի պատասխանատվությունը, և նրանք, ովքեր Նիկոլի հետ չեն

Միքայել Մինասյան. Պետք է բաժանվենք երկու մասի՝ նրանք, ովքեր Նիկոլի հետ են և կրում են նրա քայլերի պատասխանատվությունը, և նրանք, ովքեր Նիկոլի հետ չեն
21.06.2020 | 16:09

Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին և իր ոհմակին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։ «Ես չունեմ երկիր, որը պետք է անտեր թողեմ խենթ շանտաժիստի ձեռքում։ Ես չունեմ ժողովուրդ, ում պետք է թողնեմ անտեր խենթ շանտաժիստի ձեռքում։ Ես իմ կյանքը կդնեմ, բայց Հայաստանը կազատեմ խենթ շանտաժիստից։ Պատժվելու են բոլոր նրանք, որոնք սատարում են այդ հոգեկան հիվանդին։ Ես կյանքում ջրբաժան չեմ դրել, բայց այսօր դնում եմ ջրբաժան՝ մեկ հատ, և հույս ունեմ, որ դա վերջինն է։ Կոչ եմ անում բոլորին մոռանալ անցյալը, անցյալը թողենք անցյալում։ Եվ սկսենք ապրել հանուն ապագայի, հանուն մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցության»,- նշեց նա։


Միքայել Մինասյանը կոչ արեց բոլոր հասարակական-քաղաքական ուժերին «վերադառնալ իրականություն»։ «Մենք պետք է բաժանվենք երկու մասի՝ նրանք, ովքեր Նիկոլի հետ են և այսուհետ կրելու են Նիկոլ Փաշինյանի քայլերի քաղաքական, բարոյական, քրեական պատասխանատվությունը և բոլոր նրանք, ովքեր Նիկոլի հետ չեն, և անկախ նրանից՝ անցյալում եղել եք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, Սերժ Սարգսյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, դաշնակցական եք եղել, փողոց եք փակել, թե ոստիկան եք եղել, կարևոր չէ դա արդեն։ Եկեք ընտրենք՝ մենք ուզում ենք գնալ Նիկոլ Փաշինյանի ճանապարհով, որը տանում է անդունդ, թե ուզում ենք գնալ ապագա։ Եկեք դուրս գանք այս վիճակից։ Չկա հին ու նոր, կա հոգեկան հիվանդ, որի պատճառով մարդիկ են մահանում, երկիր է կործանվում։ Կա Նիկոլը, և կա մնացածը, ես ընտրում եմ մնացածը, ես ընտրում եմ ոչ Նիկոլին»,- ասաց նախկին դեսպանը։

Դիտվել է՝ 3371

Մեկնաբանություններ